Ողջու՛յն, աշխարհ:

Վերին խոտանան գյուղի դպրոցի պատմություն

Ըստ  տեղեկությունների գյուղի մասնավոր տներից մեկում բացվել է առաջին դպրոցը 1913թ. աշնանը Հմայակ Տեր-Դավթյանի ջանքերով: 1917թ. ունեցել է 17 աշակերտ: Հմայակ Տեր-Դավթյանը գիմնազիական կրթությամբ՝ ցարական կառավարության կողմից Գորիս քաղաքից աքսորվում է հայրենի Վերին Խոտանան գյուղ: Նա եղել է Նժդեհի անձնական կապավորը: Գյուղում անգրագիտությունը վերացնելու նպատակով բացում է առաջին դպրոցը և ընկերոջ՝ հայտնի հեղափոխական Բագրատ Հարությունյանի հետ նվիրվում լուսարարական աշխատանքին: Հետագայոմ արդեն բրիգադային կոմիսարի բարձր կոչում ստացած ուսուցիչ-զինվորականը դառնում է 1937-ի զոհը: 1931թ. ինժեներ Միքայել Պետրոսյանի նախաձեռնությամբ և կոլվարչության նախագահ Արտաշես Բալասանյանի հովանավորությամբ կառուցվեծ դպրոցական շենքը: Առաջին տնօրենն էր Տիգրան Սարգսյանը: Մինչև 1962թ. դպրոցը եղել է յոթնամյա: 1962-63 ուստարում վերաճեց ութնամյայի: 1983թ. հին դպրոցի կողքին կառուցվեց դպրոցական նոր տիպաին շենքը: 1993թ.-ից դպրոցը միջնակարգ է: Տարբեր տարիներին դպրոցը ղեկավարել են Տիգրան Սարգսյանը Միսակ Կարապետյանը /ՀԽՍՀ վաստակաոր ուսուցիչ/, Նահապետ Պետրոսյանը, Հովհաննես Դիլանյանը, Արշալույս Բադասյանը, Հայկազ Գևորգյանը, Հմայակ Գալստյանը, Անանիա Անտոնյանը, Անանիա Հարությունյանը, Ալմարա Անտոնյանը, Խաչատուր Բադալյանը:

            Դպրոցը տվել է նշանավոր սաներ, որոնք հետագայում դաձել են բարձրաստիճան սպաներ՝ Մուշեղ Կարաետյան, Արտաշես Ղազարյան, Ալեքսանդր Անտոնյան, Արտավազդ Գալստյան և ուրիշներ: